17:21   18-02-2021
Թշնամին փորձում է վերացնել ազգ-բանակի աղյուսներից մեկը՝ ՈՄԱ-ն. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

ՈՄԱ-ն արդեն 1,5 ամիս սկսել է նոր վարժանքներ՝ տարբեր մարզերում: Շուտով կմեկնարկի ձմեռային 5-րդ ուսումնամարզական հավաքը, որը, հավանաբար, կանցկացվի Ջերմուկում: ՈՄԱ-ի նոր հավաքներ կլինեն նաև «Իրական դպրոցում»՝ այն երիտասարդների համար է, որ պետք է զորակոչվեն բանակ: Սա հնարավորություն է պատրաստ լինել զինվորական ծառայությանը: Սկզբնական փուլում մեթոդները կլինեն այլ, 2-րդ փուլում շեշտը կդրվի բանակային գիտելիքի փոխանցմանը: ՈՄԱ-ի աշխատանքի «արդյունքն» է, որ ադրբեջանական գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ՈՄԱ-ի հիմնադիր Վովա Վարդանովի նկատմամբ՝ որպես ահաբեկիչ: ՈՄԱ-ի անունը շեշտվում է՝ ուրեմն ճիշտ ճանապարհին ենք, ուրեմն կարևոր գործ ենք անում: Ադրբեջանին խանգարել և այսօր էլ վախեցնում է ազգ-բանակի հեռանկարը, հայության՝ երկիր ամրոցի շուրջը միավորվելու գաղափարը:

Loading...