20:25   19-02-2021
Մոհամադ Զարիֆը կոչ է արել չեղարկել Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի սահմանած բոլոր պատժամիջոցները
Թողնել մեկնաբանություն

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին չեղարկել Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի սահմանած բոլոր պատժամիջոցները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զարիֆն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«ԱՄՆ-ն ընդունել է, որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի պահանջները 2231 բանաձեւի վերաբերյալ իրավական հիմք չունեն: ԱՄՆ-ն պետք է չեղարկի Թրամփի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցները։ Դրանից հետո անմիջապես կչեղարկենք մեր կողմից ձեռնարկված բոլոր քայլերը», - գրել է Զարիֆը:

Loading...