15:41   21-02-2021
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Ռեստորանների հայկական միության անդամների հետ
Թողնել մեկնաբանություն

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Ռեստորանների հայկական միության անդամների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները և առաջարկությունները, ներկայացրել առաջին հանդիպումից հետո նախարարության կողմից իրականացված աշխատանքը։

Հանդիպման մասնակիցներն արձանագրել են վերջին շրջանում ոլորտում նկատվող դրական միտումները։

Ըստ պայմանավորվածության՝ միությունը կներկայացնի առաջարկությունների ամփոփ փաթեթ, որպեսզի նախարարությունը դրանք հաշվի առնի ոլորտի առողջացման նպատակով նախատեսվող առաջիկա գործողություններում։ Երկուստեք շեշտադրվել է ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։

Loading...