10:35   22-02-2021
ԱԷՄԳ-ը հասանելիություն չի ունենա Իրանի միջուկային օբյեկտների տեսախցիկների տվյալներին
Թողնել մեկնաբանություն

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) փետրվարի 23-ից հետո հասանելիություն չի ունենա Իրանի միջուկային օբյեկտների տեսախցիկներին, սակայն այդ տվյալները 3 ամիս կպահպանվեն, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն: Այս մասին նշված է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության հայտարարության մեջ, որը կատարվել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է «Ֆարս» գործակալությունը:

«Իրանը երեք ամիս կգրանցի ու կպահպանի խցիկների տեղեկությունները,- նշված է հայտարարության մեջ: - Այդ ժամանակահատվածում ԱԷՄԳ-ը այդ տեղեկություններին հասանելիություն չի ունենա, եւ դրանք կմնան բացառապես Իրանի տրամադրության տակ»:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության հայտարարության մեջ նշված է նաեւ, որ «եթե 3 ամսվա ընթացքում [ԱՄՆ] պատժամիջոցներն ամբողոջւթյամբ չեղարկվեն, Իրանն այդ տեղեկատվությունը կտրամադրի ԱԷՄԳ-ին»: «Հակառակ դեպքում տեղեկություններն ընդմիշտ կջնջվեն»,- հստակեցրել են իրանական կազմակերպությունից:

Գրում է News.am -ը:

Loading...