14:09   22-02-2021
Հայաստանում 76 տոկոսի կարծիքով Ռուսաստանը շարունակելու է գերտերություն մնալ անգամ 10 տարի անց. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Գերտերությունների հանդեպ տարբեր երկրների քաղաքացիների վերաբերմունքը հասկանալու համար «Գելլափ»-ն աշխարհի 44 երկրում իրականացրել է հարցում։

Հարցման համաձայն 10 տարի անց՝ 2030 թվականին, կշարունակեն գերտերություն մնալ ԱՄՆ(56 տոկոս), Չինաստան(59 տոկոս),  Ռուսաստան(43 տոկոս), Ճապոնիա(31 տոկոս), Հնդկաստան(16 տոկոս) Մեծ Բրիտանիա(25 տոկոս), Եվրամիություն(32 տոկոսը)։

Ռուսաստանը 10 տարի անց որպես գերտերություն տեսնող երկրների թոփ հնգյակում է նաև Հայաստանը(76 տոկոս)։

Իսկ ահա  թուրք հանրության կարծիքով 10 տարի անց ԱՄՆ-ն, Չինաստանն ու Ռուսաստանը կդադարեն լինել գերտերություն։

«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը ներկայացնում է աշխարհի և մասնավորապես հայ հանրության կարծիքը գերտերությունների մասին։

Loading...