09:49   23-02-2021
Տեխասում ինը միլիոն մարդ խմելու ջրի հետ կապված խնդիրներ ունի
Թողնել մեկնաբանություն

Գրեթե ինը միլիոն մարդ կամ Տեխասի բնակչության մոտ մեկ երրորդը խմելու ջրի հետ կապված խնդիրներ ունի ցրտերի պատճառով: Այս մասին հայտնում է NBC News- ը:

Նահանգի նահանգապետ Գրեգ Էբոթը նշել է, որ ազգային գվարդիան ու զինվորականները ներգրավված են խմելու ջրի բաշխման գործում: Նրանք արդեն առաքել են շուրջ 3,5 միլիոն շիշ ջուր:

Էբոթը ընդգծել է, որ վերանորոգման աշխատանքներում ներգրավված են այլ նահանգների փականագործ-ջրմուղագործներ:

Փետրվարի 20-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Տեխասը աղետի գոտի հայտարարեց ձյան առատ տեղումների պատճառով:

Գրում է 1in.am -ը:

Loading...