09:51   23-02-2021
ԱՄՆ վարչակազմը հետեւում է քրդամետ օրենսդիրներին անձեռնմխելիությունից զրկելու փորձերին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ վարչակազմը հետեւում է քրդամետ օրենսդիրներին անձեռնմխելիությունից զրկելու փորձերին: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը Ahval-ին հայտնել է, որ Միացյալ Նահանգները «տեղյակ է» քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունից ինը օրենսդիրների պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու Թուրքիայի կառավարության վերջին փորձերին եւ «վերահսկում է իրավիճակը»:

Ինը օրենսդիր, ներառյալ համանախագահ Փերվին Բուլդանը, մեղադրվում են 2014-ին փողոցային ցույցեր հրահրելու մեջ՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաքրդական քաղաքականության, երբ «Իսլամական պետության» ահաբեկիչները պաշարել էին Սիրիայի քրդական Կոբանե քաղաքը:

ԱՄՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ հետաքննությունը պետք է իրականացվի «թափանցիկությամբ եւ անձի իրավունքները հարգելով»: «Օրենքի գերակայության եւ անձի իրավունքների հանդեպ հարգանքը երաշխավորում է, որ այս հետաքննությունների արդյունքները կամրապնդեն վստահությունը Թուրքիայի դատական համակարգի նկատմամբ»,- ասել է նա:

Գրում է News.am -ը:

Loading...