09:59   23-02-2021
Բայդենը ԱՄՆ-ում հնգօրյա սուգ է հայտարարել կորոնավիրուսի զոհերի հիշատակին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը սուգ է հայտարարել 500,000 ամերիկացիների պատվին, որոնք զոհվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Ջեն Փսակին:

Միացյալ Նահանգների պետական դրոշները հինգ օրով իջեցված կլինեն:

Համաձայն վերջին տվյալների՝ համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ – ում վարակվել է 28,7 միլիոն մարդ, մահացել է 511 հազարը։

Գրում է 1in.am -ը:

Loading...