10:00   23-02-2021
Մոսկվան պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններին՝ կործանիչների մատակարարման վերաբերյալ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ սեփական արտադրության ռազմական ինքնաթիռների և կործանիչների վաճառքի հարցով, գրում է ermenihaber-ը։

Այդ մասին ռուսական «Ինտերֆաքս»-ին հայտնել են  Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայությանում (ՌՏՀԴԾ)՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա որևէ առաջնըթաց Թուրքիայի հետ բանակցություններում SU-35 և SU-57 ռազմական ինքնաթիռների վաճառքի առումով։

ՌՏՀԴԾ-ից հայտնել են, որ ռազմական ցուցահանդեսների ժամանակ թուրք մասնագետներն արդեն հասցրել են ծանոթանալ վերոնշյալ SU-35-ի հետ։

«Նրանք  հավանել են կործանիչը, եթե նման հայտ ստացվի թուրքական կողմից, ապա մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները»:

Գրում է 1in.am -ը:

Loading...