11:13   23-02-2021
Եգիպտոսում պաշտոնյան քաղաքի փողոցներն անվանել է իր ամուսնու եւ ամուսնու հարազատների պատվին
Թողնել մեկնաբանություն

Եգիպտոսի Կալյուբիա նահանգի նահանգապետն աշխատանքից ազատել է Կաֆր-Շուքր քաղաքի բարեկարգման դեպարտամենտի տնօրենին այն բանից հետո, երբ նա քաղաքի փողոցներն անվանել է իր ամուսնու եւ ամուսնու հարազատների պատվին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով el-Watan-ին;

Նահանգապետ Աբդուլհամիդ Հադժանը նշել է, որ գործն ուղարկվել է դատախազություն հետաքննության եւ փաստերի հաստատման դեպքում օրինական միջոցների ընդունման համար:

Նրա խոսքով՝ պաշտոնյայի գործողությունները օրենքի կոպտագույն խախտում է, քանի որ փողոցներին անվանում շնորհելու մասին որոշում է ընդունի տեղի ազգային խորհուրդը կամ հատուկ հանձնաժողովը: Վերջին շրջանում Եգիպտոսում փողոցները անվանվում են բացառապես հասարակական գործիչների, զինվորականների եւ ոստիկանների պատվին, որոնք զոհվել են ահաբեկիչների դեմ պայքարի ընթացքում:

Ինքը՝ պաշտոնյան, հերքում է մեղադրանքն ու ասում, որ իրենից վրեժ է լուծում քաղաքի բնակիչը, ով որոշել է այդպիսով հայտնի դառնալ:   

Գրում է News.am -ը:

Loading...