11:17   23-02-2021
Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքներում
Թողնել մեկնաբանություն

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ սակրավորական ջոկատները չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքի, ինչպես նաև Ճանկաթաղ, Մոխրաթաղ և Մաղավուզ համայնքների մոտակայքում։

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն ականազերծման ծրագրի շրջանակներում պայթեցման գործողություններ է նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, դրա հետ մեկտեղ Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի հարակից տարածքներում։ Տեղեկատու հեռախոս՝ 911։
 

Loading...