12:58   23-02-2021
Boeing 757-200-ը հարկադրված վայրէջք է կատարել ԱՄՆ-ում շարժիչի հնարավոր խնդիրների պատճառով
Թողնել մեկնաբանություն

 ԱՄՆ-ի Delta Airlines ավիաընկերության Boeing 757-200 մարդատար ինքնաթիռը փետրվարի 22-ին հարկադրված վայրԷջք Է կատերել Սոլթ Լեյք Սիթի քաղաքի (Յուտայի նահանգ) օդանավակայանում: Այդ մասին հայտնել Է տեղական KSL-TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինքնաթիռը թռչում Էր Ատլանտայից (Ջորջիայի նահանգ) Սիեթլ (Վաշինգտոնի նահանգ): Յուտայում վայրԷջք կատարելու որոշումն ընդունվել Է նախազգուշության նպատակով: Կասկածներ կային, թե շարժիչներից մեկի աշխատանքում անսարքություններ կան: ՎայրԷջքն անցել Է առանց պատահարների:

Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...