13:53   23-02-2021
Պատժամիջոցները եւ Իրանի կողմից միջուկային ծրագրի զարգացումը խանգարում են Թեհրանի հետ երկխոսությանը. ԱՄՆ
Թողնել մեկնաբանություն

 Միացյալ Նահանգները շահագրգռված Է Իրանի հետ համաձայնության հասնելու, այլ ոչ թե լարվածության Էսկալացիայի հարցում: Փետրվարի 22-ի երեկոյան Reuters գործակալությանն այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի՝ անունը չհայտնած ներկայացուցիչը՝ մեկնաբանելով մինչեւ 60 տոկոս ուրանի հարստացման հնարավորության մասին Իրանի ղեկավարության հայտարարությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտոնյայի խոսքով՝ «շատ տագնապալի կլինի, եթե Իրանը հասնի 60 տոկոսի մակարդակին, բայց դա տակավին տեղի չի ունեցել»: ԱՄՆ-ը «կցանկանար գտնել միջոց, որպեսզի կողմերն Էսկալացիայի անհարժեշտություն չզգան», այլ, ընդհակառակը, վերադառնան համաձայնության: Նրա կարծիքով, երկու կողմերն Էլ աշխատում են միմյանց ճնշման լծակների վրա:

«Նրանք (իրանցիները) իրենց քայլերով միջուկային ոլորտում, մենք՝ սահմանված պատժամիջոցներով: Դա չի օգնում կողմերից ոչ մեկին»,- կարծում Է նա: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի ներկայացուցիչն անհրաժեշտություն չի տեսնում կենտրոնանալու միջուկկային ծրագրի հետագա մեծացման մասին Թեհրանի հայտարարությունների վրա: «Մինչեւ դուք չվերադառնաք բանակցությունների, երկու կողմերն Էլ բռնում են դիրքորոշումներ, (…) սաստակցում են հռետորաբանությունը: Դա այն չԷ, ինչի վրա պետք Է կենտրոնանալ: Տեսնենք, կհամաձայնվեն արդյոք նրանք (իրանցիները) վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջը,- ասել Է պաշտոնյան:- Բայց, անտարակույս, եթե մենք չհասնենք ըմբռնման, նրանք կշարունակեն իրենց միջուկային ծրագրի ընդլայնումը»:

Նախօրյակին Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին հնարավոր Է համարել, որ իրանական կողմը դիմի մինչեւ 60 տոկոս ուրանի հարստացման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...