19:12   23-02-2021
Իրանի ԱԳՆ-ն հերքել է Զարիֆի՝ «հակաթուրքական» բնույթի հայտարարության մասին շահարկումները
Թողնել մեկնաբանություն

Իրանի արտգործնախարարությունից անանուն մի աղբյուր հայտարարություն է տարածել` հերքելով ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Թուրքիայի մասին հայտարարության վերաբերյալ շահարկումները:

Այդ հայտարարության մեջ նշվում է, որ Զարիֆին վերագրվող պնդումներն անհիմն են և չունեն պատասխանի արժանի լրջություն, հայտնում է «Էրմենիհաբեր»-ը:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվել, թե Թուրքիայի Anadolu պետական լրատվական գործակալության թղթակցի հարցին ի պատասխան, Զարիֆը հակաթուրքական բնույթի հայտարարություններ է հնչեցրել:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...