19:20   23-02-2021
Բյուրականի աստղադիտարանի տնօրենը կարևորում է գիտության դերը տնտեսության զարգացման գործում
Թողնել մեկնաբանություն

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը տնտեսության զարգացման համար հիմնական գործոն է համարում  գիտությունը: Նա հավաստիացնում է, որ Հայաստանում գիտական մեծ ներուժ կա, սակայն այն զարգացնելու համար անհրաժեշտ է մեծացնել գիտության հատկացվող պետական ֆինանսավորումը:

«Գիտության զարգացումը բերում է տնտեսական հզորացման:  Այլ բան չի կարող լինել. տնտեսությունը բոլոր ժամանակներում՝ առավել ևս 20-րդ դարում, երբ թռիչքաձև զարգացում ունեցավ ամբողջ աշխարհում հիմնված էր գիտական նվաճումների վրա: Միայն տրանսպորտային միջոցների զարգացման շնորհիվ, որը գիտական նվաճումների արդյունք էր, աշխարհն այլ աշխարհ դարձավ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արեգ Միքայելյանը:

Նա հիշեցրեց, որ գիտական զարգացումները սկսվեցին  Անգլիայի գիտատեխնիկական հեղափոխությունից, երբ Անգլիան միանգամից դարձավ աշխարհի ամենազարգացած պետությունը:

Loading...