10:23   24-02-2021
Image Description
Հեղափոխությունից հետո ռազմական բյուջեն ավելացել է 23 տոկոսով. վարչապետը՝ մեղադրանքների մասին
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ի՞նչ հավանականություն և հնարավորություն կա ապացուցել, պարզել, դիտարկել պատերազմի մասին ողջ ճշմարտությունը: Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում կառավարության ղեկավարն ասել է, որ այդ գործընթացը հիմա տեղի է ունենում: 

«Թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի է ունենում վերլուծական աշխատանք, որը շատ կարևոր է: Իհարկե, նաև տեղյակ եք, որ 1000-ից ավել քրեական գործ կա ամենատարբեր առիթներով: Սա չի նշանակում, որ բոլոր այդ 1000 գործերը կգնան դատարան և դատավճիռ կլինի: Բայց ես նկատի ունեմ, սա ուսումնասիրության գործընթաց է, որն արդեն տեղի է ունենում:

Տեսեք, օրինակ, փաստեր, որոնք հրապարակային են և որոնք կարող ենք դիտարկել: Օրինակ՝ 2019 թվականին 2018 թվականի համեմատ առաջին անգամ մեր կառավարությունը ներկայացրել է պետական բյուջե: Եվ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 23 տոկոսով՝ շուրջ 50 մլրդ դրամով, պաշտպանական, ռազմական ծախսերն ավելացել են: Մեր առաջին գործողություններից մեկը եղել է հենց Զինված ուժերի մարտունակության բարձրացումը»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է վարչապետը:

Loading...