11:14   24-02-2021
Image Description
ԱՄՆ-ում 2019-ի ահաբեկչական հարձակման զոհերի ընտանիքները դատական հայց են նրեկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ
Թողնել մեկնաբանություն

Ֆլորիդայի Փենսակոլա ծովային ռազմաօդային բազայում 2019 թվականին Սաուդյան Արաբիայի կողմից բացված կրակի արդյունքում սպանված երեք եւ վիրավորված 13 զինծառայողների ընտանիքները դատի են տվել Սաուդյան Արաբիային վնասի փոխհատուցման համար, փոխանցում է Reuters-ը:
Հայցում նշվում է, որ Սաուդյան Արաբիան տեղյակ էր հանցագործի` արմատական լինելու մասին եւ կարող էր կանխել սպանությունները:

2019-ի դեկտեմբերի 6-ին հարձակումից անմիջապես հետո Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզը դատապարտել էր «սարսափելի հանցագործությունը» եւ հայտարարել, որ հանցագործը «չի ներկայացնում սաուդյան ժողովրդին»:

Հարձակման արդյունքում երեք ամերիկացի նավաստի էր զոհվել: Ըստ ԱՄՆ գլխավոր դատախազի` Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ավելի ուշ գտել է հանցագործի` լեյտենանտ Մուհամեդ Սաիդ Ալշամրանիի` «Ալ-Քաիդա» խմբավորման հետ կապի ապացույցները:

Ալշամրանին` Սաուդյան Արաբական ռազմաօդային ուժերի զինծառայողը, բազայում էր գտնվում ԱՄՆ ռազմածովային ուժերի ուսումնական ծրագրի շրջանակներում, որը նախատեսված էր օտարերկրյա դաշնակիցների հետ կապերի ամրապնդման համար:

Loading...