11:41   24-02-2021
Image Description
Վարշավայի կենտրոնում գտնվող Վարսո աշտարակը ԵՄ-ում ամենաբարձրն է ճանաչվել
Թողնել մեկնաբանություն

Վարշավայի կենտրոնում գտնվող Վարսո աշտարակը Եվրամիությունում ամենաբարձրն է ճանաչվել, հայտարարել է դրա ստեղծողը այն բանից հետո, երբ բանվորները տեղադրել են 80 մետրանոց սրաձողը՝ շենքի ընդհանուր բարձրությունը հասցնելով ավելի քան 310 մետրի:

Բայց չնայած դրա յուրահատուկ ճարտարապետությանը եւ այն փաստին, որ շենքն այժմ ավելի բարձր է, քան Լոնդոնի Shard-ը եւ Ֆրանկֆուրտի Commerzbank Tower-ը, կառույցի հավակնությունները խափանվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Երկնաքերը, որը կբացվի 2022 թվականի սկզբին, պետք է ունենա դիտման հատուկ հրապարակ եւ երկու գերարագ ապակե վերելակ, որոնք հյուրերին կտեղափոխեն վայրկյանում 8 մետր արագությամբ: Վարձակալված գրասենյակային տարածքների հետ մեկտեղ կլինեն նաեւ ռեստորաններ եւ բարեր՝ դեպի Վարշավայի կենտրոն բացվող տեսարանով: Բայց շինարարությունն ու վարձակալությունը դանդաղել կամ դադարեցվել են COVID-19-ի տարածման պատճառով:

Գրում է՝ News.am-ը:

Loading...