11:43   24-02-2021
Image Description
Ամերիկյան ավիակարգավորողը Կոլորադոյում օդանավի պատահարից հետո պարտավորեցրել է ստուգել Pratt & Whitney շարժիչները
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) թռիչքների վթարային պիտանիության վերաբերյալ հրահանգ է թողարկել, որը Pratt & Whitney PW4000 շարժիչների որոշակի տեսակներով հագեցած օդանավերի ամերիկյան օպերատորներից պահանջում է այդ շարժիչները զննել թռիչքից առաջ: Այս մասին հաղորդվում է FAA կայքում: 

Վարչության այս գործողությունները պայմանավորված են միջադեպով, որը շաբաթ տեղի էր ունեցել Boeing 777-200 օդանավի հետ Դենվերի միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:

Չնայած այն հանգամանքին, որ օդանավը բարեհաջող վայրէջք էր կատարել, խափանումը հանգեցրել էր շարժիչի վնասման, հրդեհի եւ օդանավի վնասման:

Loading...