Հանրապետականները կրկին 2024 թվականին Դոնալդ Թրամփին նախագահի թեկնածու կառաջադրեն, եթե նա որոշի մասնակցել ընտրություններին: Փետրվարի 23-ին այդ կարծիքն Է հայտնել հանրապետական սենատոր Միթ Ռոմնին (Յուտայի նահանգից) The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես համոզված եմ, որ նա դեր կխաղա իմ կուսակցության ապագայում,- ասել Է Ռոմնին՝ պատասխանելով Թրամփի ապագայի մասին հարցին:- Նա շատ ավելի մեծ ազդեցություն ունի կուսակցությունում, քան ով ուզում Է լինի: Չգիտեմ, նա կառաջադրի արդյոք իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում, բայց համոզված եմ, որ եթե նա որոշի դա անել, ապա կշահի անվանակարգությունը»:
Մուտքագրեք ձեր էլ. Փոստի հասցեն և հրահանգներով էլ-նամակ կուղարկվի ձեզ: