13:27   24-02-2021
Image Description
«Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի մասնակիցները մուտք են գործել ԵՊՀ-ի շենք
Թողնել մեկնաբանություն

«Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի մասնակիցները մուտք են գործել Երևանի պետական համալսարանի շենք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակցիները կոչեր են հնչեցնում՝ ուսանողներին դրդելով դասից դուրս գալ և միանալ «Հայրենիքի փրկության շարժմանը»: Ակցիայի մասնակիցները նաև հարցեր են ուղղել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին՝ կապված ներկայիս իշխանության գործունեության հետ:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ համամիտ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու կոչերին, սակայն դա չի նշանակում, որ պետք է տապալել հանրային կարգը:

Երիտասարդների և իրավապահների միջև իրավիճակը մի պահ լարվել էր, նրանք միմյանց քաշքշում էին, մի կին անգամ ընկավ, սակայն կազմակերպիչները փորձում էին արագ հանդարտեցնել կրքերը:  

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակն է, որպեսզի Հայաստանում բնակվող յուրաքանչյուր երիտասարդ իր չափով մասնակցի հայրենիքի փրկությանը:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 24-ին կրկին կայցելի Ազատության հրապարակ հանդիպելու քաղաքացիների հետ` քննարկելու շարժման գործունեության հետ կապված հարցեր:

Loading...