13:53   24-02-2021
Image Description
Ավազակություն կատարած անձը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 50 միլիոն դրամ
Թողնել մեկնաբանություն

Ոստիկանության Կենտրոնական բաժնում փետրվարի 19-ին' ժամը 14.21-ին,  Երևանի Քաջազնունու փողոցում կատարվող ավազակության մասին հաղորդում է ստացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը. 

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ անհայտ անձը հիշյալ փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպառնացել է ատրճանակի նմանվող առարկայով ու նռնակով և հափշտակել նախնական տվյալներով' մոտ 50 միլիոն դրամ: Ավազակություն կատարած անձը հեռանալիս նռնակը նետել է տարադրամի փոխանակման կետի տարածք: Այն չի պայթել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading...