13:55   24-02-2021
Image Description
Amnesty International-ը Նավալնիին զրկել է «խղճի կալանավոր»-ի կարգավիճակից
Թողնել մեկնաբանություն

Amnesty International կազմակերպությունը, որն ավելի վաղ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ճանաչել էր որպես «խղճի կալանավոր», զրկել է նրան այդ կարգավիճակից՝ 2000-ականներին նրա կողմից հնչեցված «ատելության խոսքի» համար, այս մասին Twitter-ում հաղորդել է լրագրող Ահարոն Մաթեն:

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով մեդիա-մենեջեր Ալեքսանդր Արտեմևն այս տեղեկությունը հաստատել է «Դոժդ» հեռուստաալիքին: Նշվում է, որ իրավաբանական վարչությունն ուսումնասիրել է Նավալնիի հայտարարությունները և դրանք որպես «hate speech» ճանաչել:

Amnesty International-ն Ալեքսեյ Նավալնիին «խղճի կալանավոր» էր ճանաչել հունվարի 17-ին նրա ձերբակալությունից հետո:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...