ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ պատերազմի առաջին օրերից Հայաստան ուղարկված ապրանքների մաքսային ձևակերպումների հետ կապված խնդիրներ չեն եղել, խնդիր է եղել, օրինակ, կապված նրա հետ, որ ապրանք ներկրողը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով լուրերին, թե պատերազմի ընթացքում Ֆրանսիայից եկած հումանիտար օգնությունն իր նպատակին չի հասել, քանի որ մաքսազերծման հետ կապված խնդիրներ են առաջացել՝ Հովհաննիսյանն ասաց. «Խնդիրները մաքսային ձևակերպումների հետ չեն կապված: Պատերազմի առաջին օրերից Հայաստան ուղարկված ապրանքների մաքսային ձևակերպումների հետ կապված խնդիրներ չեն եղել, դրանք խնդիրներ են, որոնք կապված չեն մաքսային ձևակերպումների հետ: Մասնավորապես հիշատակված դեպքի առնչությամբ ասեմ, որ ապրանքը ներմուծվել է հասարակական կազմակերպության անունից: Ըստ ՀՀ օրենսդրության և մաքսային ընթացակարգերը կարգավորող ԵԱՏՄ օրենսդրության՝ ապրանքի մաքսազերծման նպատակով հայտարարատուն, այսինքն՝ ապրանք ներկրողն է պարտավոր որոշակի փաստաթղթեր ներկայացնել, որպեսզի ձևակերպումների գործընթացը սկսվի: Իսկ տվյալ դեպքում հայտարարատուն այդպիսի փաստաթղթեր չէր ներկայացրել»,-ասաց Հովհաննիսյանը:
Մուտքագրեք ձեր էլ. Փոստի հասցեն և հրահանգներով էլ-նամակ կուղարկվի ձեզ: