15:27   24-02-2021
Image Description
Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը
Թողնել մեկնաբանություն

Վրաստանը պարզեցրել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների մուտքը երկիր, հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է «Sputnik-Վրաստանը»:

«Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Ռուսաստանը եւ Բելառուսն համալրել են այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները մարտի 1-ից կկարողանան մուտք գործել Վրաստան ՊՇՌ թեստով: Ցամաքային սահմաններին մենք շարունակում ենք պահպանել ներկայիս ռեժիմը»,- հայտնել է Ղարիբաշվիլին:

Ավելի վաղ նշված երկրների քաղաքացիները կարող էին Վրաստան մուտք գործել միայն լիարժեք պատվաստման մասին փաստաթղթի առկայության դեպքում:

Գրում է News.am -ը:

Loading...