17:53   24-02-2021
Image Description
ԱՄՆ-ն եւ Կանադան մինչեւ 2050 թվականը ձգտելու են հասնել արտանետումների զրոյական մակարդակի
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 23-ին հայտարարել Է, որ ինքը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պայմանավորվել են զրոյական արտանետումների ձեռքբերման վրա աշխատել մինչեւ 2050 թվականը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք բարձր մակարդակի երկխոսություն ենք սկսում կլիմայական ամբիցիաների շուրջ եւ համաձայնեցնում ենք մեր քաղաքականությունն ու մեր նպատակները մինչեւ 2050 թվականը արտանետումների զրոյական մակարդակի հասնելու ուղղությամբ»,-իր խոսքում ասել Է Բայդենը՝ ամփոփելով կանադացի պաշտոնակցի հետ երկկողմ հանդիպման արդյունքները: Վիրտուալ հանդիպման ընթացքում Թրյուդոն ողջունել Է ԱՄՆ-ի նոր վարչակազմը վերսկսել Է ուշադրություն դարձնել կլիմայի փոփոխությանը: «Եվս մեկ անգամ շնորհակալություն ձեզ այն բանի համար, որ դուք այդպես ակտիվորեն ձեռնամուխ եք եղել կլիմայի փոփոխության դեմ պայքարին: Ամերիկյան առաջատարության պակասը սաստիկ զգացվել Է վերջին տարիներին»,-ասել Է Թրյուդոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...