17:56   24-02-2021
Image Description
«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավարը չի ազատվել աշխատանքից. ՀՔԾ
Թողնել մեկնաբանություն

ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը աշխատանքից չի ազատվել և շարունակում է ծառայությունը ՀՔԾ-ում՝ 1lurer.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք՝ Մուշեղյանը առավել հայտնի է որպես «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար:

Այսօր մամուլում լուրեր են տարածվել, թե Հրաչյա Մուշեղյանի՝ աշխատանքից ազատվելու պատճառը իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև եղած խոր հակասություններն են:

ՀՔԾ խոսնակը նշեց, որ ՀՔԾ պետի և Մուշեղյանի միջև որևէ հակասություն չկա, և վերջինս շարունակում է պաշտոնավարումը:

Loading...