Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը կարևորել է Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումն ու խորացումը:
«Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում հայ և վրացի ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամությունը կնպաստի բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության զարգացմանը»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
Մուտքագրեք ձեր էլ. Փոստի հասցեն և հրահանգներով էլ-նամակ կուղարկվի ձեզ: