19:09   24-02-2021
Image Description
Պուտինը ստորագրել է ռուսական լրատվամիջոցների գրաքննության համար նախատեսվող տուգանքների մասին օրենքը
Թողնել մեկնաբանություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը խոշոր տուգանքներ է նախատեսում կայուն ինտերնետի մասին օրենքը և Համացանցում ՌԴ քաղաքացիների իրավունքները ոտնահարելու համար: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

Օրենքի համաձայն, կայքի սեփականատերերը, որոնք անտեսում են ռուսաստանցիների իրավունքների խախտումների վերաբերյալ նախազգուշացումները, կտուգանվեն 50 հազարից մինչև 100 հազար ռուբլու չափով: Պաշտոնատար անձանց համար տուգանքը կկազմի 200 հազարից մինչև 400 հազար ռուբլի: Իրավաբանական անձանց համար՝ 600 հազարից մինչև 1 միլիոն ռուբլի:

Օրինագիծը նաև հնարավորություն կտա պատժել ավելի վաղ ընդունված օրենքի խախտումների համար, որը «Ռոսկոմնադզոր»-ին իրավունք է վերապահում արգելափակել կամ դանդաղեցնել ռուսական լրատվամիջոցների նկատմամբ խտրականություն դրսևորած ինտերնետ-ռեսուրսների երթևեկը:

Օրենքը տարածվում է YouTube-ի, Facebook-ը և Twitter-ի վրա:

Գրում է 1in.am -ը:

Loading...