09:57   25-02-2021
Image Description
Շվեդիայում կորոնավիրուսի երրորդ ալիքից խուսափելու համար կխստացնեն հակահամաճարակային միջոցառումները
Թողնել մեկնաբանություն

Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը կանխարգելելու նպատակով մտադիր է կրճատել ռեստորանների, բարերի և սրճարանների աշխատանքային ժամերը, ինչպես նաև դրանցում մարդկանց թվաքանակը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Իրադրությունը Շվեդիայում լուրջ է, մենք ունենք վարակի մեծ տարածում, և այն ավելանում է: Մենք կարող ենք խուսափել երրորդ ալիքից, եթե տարածություն պահպանենք»,- մամուլի ասուլիսի ժամանակի հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը:

Երկրում փետրվարի 24-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 5371 նոր դեպք:

10 մլն բնակչություն ունեցող Շվեդիայում մինչև այս պահը գրանցվել է 12 հազար 793 մահացության դեպք:

Գրում է 1in.am -ը:


Loading...