09:58   25-02-2021
Image Description
Վրաստանում կորոնավիրուսի բրիտանական շտամի երեք դեպք է հայտնաբերվել
Թողնել մեկնաբանություն

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի բրիտանական շտամի լաբորատոր հաստատված երեք դեպք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Նոր շտամները լրջորեն ուսումնասիրվում են: Ունենք հաստատված երեք դեպք, և կան դրանց հետ կապված կլաստերներ՝ 31 մարդ, որոնք, ամենայն հավանականությամբ, մուտացիայի ենթարկված շտամ ունեն»,- ասել է Գամկրելիձեն: Վրաստանի գլխավոր համաճարակաբանը նշել է, որ բնակչության որոշակի խմբի ցուցանիշների համաձայն, որոնք ինտենսիվ թեստավորում են անցնում, վարակելությունը 1.5% է, ինչը լավ նշան է հանդիսանում:

Գրում է 1in.am -ը:


Loading...