09:58   25-02-2021
Image Description
«Մենք աջակցում ենք Աբխազիայում և Հարավային Օսիայում խաղաղ կարգավորմանը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության հիմնա վրա». Չավուշօղլու
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 46-րդ նստաշրջանում աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին գրում է TRT-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:

«Մենք աջակցում ենք Աբխազիայում և Հարավային Օսիայում խաղաղ կարգավորմանը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության հիման վրա»,- ասել է Չավուշօղլուն:

Արտաքին գործերի նախարարը նաև ասել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի՝ ներառյալ Ղրիմի, տարածքային ամբողջականությանը: «Մենք կշարունակենք աջակցել Ղրիմի թաթարների՝ սեփական հայրենիքում ազատ ապրելու ցանկությանը»,- հավելել է նա:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 46-րդ նստաշրջանը անցկացվել է Ժնևում՝ 2021թ.-ի փետրվարի 22-ից 24-ը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:

Գրում է 1in.am -ը:


Loading...