10:02   25-02-2021
Image Description
Մյանմայում տեղի Է ունեցել 5,1 մագնիտուդով երկրաշարժ
Թողնել մեկնաբանություն

Փետրվարի 25-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Մյանմայի կենտրնական մասում: Այդ մասին հայտնել Է Հոնկոնգի դիտարանի սեյսմոլոգիական ցանցը, որն ստորգետնյա ցնցումներն արձանագրել Է չինական ժամանակով 10:34-ին (Երեւանի ժամանակով 06:34-ին), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Էպիկենտրոնը գտնվել Է Մեյթիլա քաղաքից 210 կիլոմետր դեպի հյուսիս:

Օջախի տեղադիրքը ամփոփագրում չի նշվում: Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ այս ժամին չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...