11:14   25-02-2021
Image Description
Բայդենը չեղարկել է օտարերկրացիների՝ ԱՄՆ մուտքի սահմանափակումների վերաբերյալ Թրամփի հրամանագիրը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չեղարկել Է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի հրամանագիրը մի շարք կատեգորիաների օտարերկրացիների համար ԱՄՆ մուտքի սահմանափակումների վերաբերյալ: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2020 թվականի ապրիլին Թրամփն ստորագրել, իսկ այնուհետեւ երկարացրել Է այն հրամանագրի գործողությունը, որը խոչընդոտել Է «միգրանտների մուտքը երկիր, որոնք կորոնավիրուսի վարակի ժամանակ իրենցից ռիսկ են ներկայացնում ԱՄՆ-ի աշխատանքի շուկայի համար»:

«(Պրոկլամացիան) առաջ չի քաշում ԱՄՆ-ի շահերը: Ընդհակառակը, այն վնասում Է ԱՄՆ-ին, օրինակ՝ խանգարում Է ԱՄՆ-ի քաղաքացիների ընտանիքների անդամներին եւ օրինական մշտական բնակիչների կարգավիճակ ունեցողներին վերամիավորվելու իրենց ընտանիքների հետ»,-հայտարարել Է Բայդենը:

«Այն նաեւ խանգարում Է ԱՄՆ-ի տնտեսության ճյուղերին, որոնք օգտագործում են ամբողջ աշխարհի տաղանդներին»,-հավելել Է Բայդենը: Ի վերջո, նրա խոսքով, Թրամփի պատճառով չեն կարողացել երկիր մուտք գործել այն անձինք, որոնք (գրինքարտով) ԱՄՆ-ում կեցության վկայագիր են շահել ամենամյա վիճակախաղով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...