14:24   25-02-2021
Image Description
«Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է անում քաղաքացիներին հավաքվել Ազատության հրապարակում
Թողնել մեկնաբանություն

 Ընդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը կոչ է անում քաղաքացիներին հավաքվել Ազատության հրապարակում՝ զորակցություն հայտնելու ՀՀ Զինված ուժերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայրենիքի փրկության շարժման խորհրդի տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է. «Հայրենիքի փրկության շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված ուժերին»:

Հայտարարությամբ կոչ է արվում քաղաքացիներին փետրվարի 25-ին ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում՝ ավարտին հասցնել կառավարության, Նիկոլ Փաշինյանի հեռացման գործը՝ միաժամանակ ցուցաբերելով զսպվածություն:

Loading...