14:59   25-02-2021
Image Description
Ոստիկանությունը հորդորում է պահպանել հասարակական կարգը, չտրվել սադրանքների
Թողնել մեկնաբանություն

 Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել հորդորելով պահպանել հասարակական կարգը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանության հայտարարությունը. 

«ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների»:


Loading...