17:14   25-02-2021
Image Description
Դատախազությունը հերքում է վարչապետի հրահանգով բանակի գեներալներին ձերբակալելու սանկցիա պատրաստելու լուրերը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ դատախազությունը հերքում է շրջանառվող լուրերն այն մասին, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում հայկական բանակի գեներալներին ձերբակալելու համար:

«Հարթակներից հնչող ու լրատվամիջոցներից տարածվող տեղեկությունները, թե իբր «Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի ու զինված խմբերի միջոցով սանկցիա կիրառի, մտնի ՊՆ ու ձերբակալի հայկական բանակի գեներալներին», իրականությանը չի համապատասխանում: Դատախազությունը հրահանգ կատարող չէ և չկա առհասարակ նման բան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Loading...