‘’Այն, ինչ տեսնում ենք այսօր Հայաստանում, մեծապես մտահոգում է մեզ’’:
ՄԱԿ-ում անցկացվող ամենօրյա մամլո ասուլիսի ժամանակ այսպես է ‘’Ամերիկայի Ձայն’’-ի թղթակցի հարցին պատասխանել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեսի խոսնակ Ստեֆան Դուսարիկը:
‘’Շատ կարեւոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանդարտություն: Նաեւ հորդորում ենք պահպանել զսպվածություն:
Լարվածությունը մեղմելու նպատակով կոչ ենք անում սկսել համապարփակ երկխոսություն եւ հարթել քաղաքական տարաձայնությունները: Դա պետք է արվի սահմանադրությունը եւ ժողովրդավարական գործընթացը լիովին հարգելու եղանակով’’, ասել է Ստեֆան Դուսարիկը:
Գրում է 1in.am -ը:
Մուտքագրեք ձեր էլ. Փոստի հասցեն և հրահանգներով էլ-նամակ կուղարկվի ձեզ: