11:40   26-02-2021
Image Description
Էսթերա Մկրտումյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից
Թողնել մեկնաբանություն

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Էսթերա Մկրտումյանին Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Էսթերա Մկրտումյանին հետ կանչել Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

Loading...