13:56   26-02-2021
Image Description
Ռուսաստանը եւ Սիեռա Լեոնեն հայտարարություն են ստորագրել տիեզերքում զենք չտեղաբաշխելու շուրջ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը եւ Սիեռա Լեոնեն համատեղ հայտարարություն են ստորագրել տիեզերքում առաջինը զենք չտեղաբաշխելու շուրջ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանը եւ Սիեռա Լեոնեն համատեղ հայտարարություն են ստորագրել տիեզերքում առաջինը զենք չտեղաբաշխելու շուրջ: Արարողությունը տեղի Է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչությունում»,-ասել Է Ստրժիժովսկին: Նրա խոսքով՝ հերթական կարեւոր քայլն Է արվել արդիականության առավել վտանգավոր սպառնալիքներից մեկի՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու ճանապարհին:

«Համոզված ենք, որ այն ըստ արժանվույն կգնահատվի միջազգային հասարակայնության կողմից»,-նշել Է Ստրժիժովսկին: Նա նշել Է, որ տիեզերքում առաջինը զենք չտեղաբաշխելու շուրջ համատեղ հայտարարություններն այսօրվա դրությամբ այդ բնագավառում թափանցիկության եւ վստահության միակ միջոցն են: «Այն նպաստում Է բոլորի համար հավասար եւ ամբողջական անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ուղղությամբ պետությունների գործունեության կանխատեսելիության եւ կայունության բարձրացմանը»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...