14:01   26-02-2021
Image Description
Տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի և Սաուդյան Արաբիայի թագավորի հեռախոսազրույցը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ-Սաուդի հետ՝ կարևորելով կայունությունն ու թափանցիկությունը երկկողմ հարաբերություններում՝ ներկայացնում է Reuters-ը:  

Զրուցակիցները քննարկել են «տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ներառյալ ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի կողմից Եմենում պատերազմը դադարեցնելու նոր ջանքերը»: Բայդենը վերահաստատել է Սաուդյան Արաբիային «Իրանի հետ կապված խմբավորումների հարձակումներից» պաշտպանելու իր մտադրությունը:

Երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ տեղի է ունեցել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ ԱՄՆ հետախուզության զեկույցի հրապարակումից առաջ: Ըստ աղբյուրների՝ սպանությունը կատարվել է Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավար, 35-ամյա թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի գիտությամբ: Էր Ռիադը հերքում է նման պնդումները:

Loading...