Հայաստանյան իրադարձությունները դեռ չեն ազդում Արցախի հարցով պայմանավորվածությունների կատարման վրա: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանում սպառնալիք են տեսնում Արցախի հակամարտության կարգավորման խափանման համար Երեւանում տիրող իրավիճակի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ, դեռ ամեն ինչ իրականացվում է»,-ասել է Պեսկովը: Նա նշել է, որ չնայած հայաստանյան իրադարձություններին՝ կարեւոր է պահպանել Արցախի հարցով պայմանավորվածությունները:
Գրում է News.am -ը:
Մուտքագրեք ձեր էլ. Փոստի հասցեն և հրահանգներով էլ-նամակ կուղարկվի ձեզ: