Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
«Կողմերը քննարկել են խորհրդարանի և նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում»,- նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացրել էին Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ և հանրահավաք էր կազմակերպել Հանրապետության հրապարակում։
Մուտքագրեք ձեր էլ. Փոստի հասցեն և հրահանգներով էլ-նամակ կուղարկվի ձեզ: