16:53   26-02-2021
Image Description
ՌԴ-ն Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների ձախողման ռիսկ դեռ չի տեսնում
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն առայժմ չեն ազդում Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման վրա, դրանց իրագործումը պետք է շարունակվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ Մոսկվայում Երևանում ստեղծված իրավիճակի պատճառով տեսնում են արդյոք Արցախում հրադադարի մասին համաձայնագրի տապալման վտանգ:

«Ոչ, առայժմ ամեն ինչ իրականացվում է», - ասել է Պեսկովը: Նա նշել է, որ, չնայած Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շատ կարեւոր է նախկինի պես գնալ Արցախի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով:

Loading...