16:57   26-02-2021
Դիմակայուն Հայաստան՝ փոփոխվող աշխարհում. սա է մեր ազգային անվտանգության բանաձևը
Թողնել մեկնաբանություն

Վերջին 700 տարում Շվեյցարիայում երկրաշարժ
չի գրանցվել, բայց ամեն տարի այս երկրում երեխայից վարչապետ ուսումնավարժաքների են
մասնակցում: Մեր 13 մայրաքաղաքները կամ հիմնովին, կամ մասամբ ավերվել են երկրաշարժերից.
մենք երկրաշարժի հիշողություն ունենք, բայց դասեր չենք քաղում: Ամբողջ աշխարհը Սպիտակի
երկրաշարժի օրինակով սովորեց, իսկ մեր դասերն ընդամենը մի գրքույկում կարելի է տեղավորել:
Փոփոխությունը աղետների հանդեպ մեր վերաբերմունքից պետք է սկսվի. կարևոր էր օրենքի
վերաձևակերպումը՝ հիշատակի օրը դարձավ Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության
օր: Ուղերձը մեկն է՝ զոհերի հիշատակը հարգել նրանց սերունդների կյանքն անվտանգ ու ապահով
դարձնելով: Մեր երկու հիմնական թշնամիները պատերազմն ու երկրաշարժն են. Փրկարար ծառայության
գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի հավաստմամբ միայն դիմակայուն Հայաստանը կարող է հաղթահարել
բոլոր մարտահրավերները: 

Loading...