17:45   26-02-2021
Image Description
Պուտինը Արցախի շուրջ իրադրությունը քննարկել է ՌԴ ԱԽ-ի մշտական անդամների հետ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշական անդամների հետ եւ նրանց հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը: 

«Մենք ձեզ հետ այսօր կքննարկենք Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրադրությունը: Կցանկանայի լսել ձեր գնահատականները, թե ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, ԱԻՆ ուժերը, սահմանապահները և ինչպես է ընթանում համագործակցությունն այդ ուղղությամբ միջազգային կազմակերպությունների, մեր օտարերկրյա գործընկերների հետ»,- ասել է պետության ղեկավարը՝ բացելով խորհրդակցությունը:

Loading...