17:59   26-02-2021
Image Description
Ֆրանսիայի ՀՆԱ-ն համավարակի պատճառով 8,2 տոկոսով նվազել է
Թողնել մեկնաբանություն

Կորոնավիրուսի համավարակի հարուցած զանազան տնտեսական եւ սոցիալական սահմանափակումները 2020 թվականին հանգեցրել են 8,2 տոկոսով Ֆրանսիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկման: Փետրվարի 26-ին այդ վերջնական տվյալները հայտնել Է Վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ինստիտուտը ենթադրում Էր, որ այդ ցուցանիշի նվազումը կկազմի 8,3 տոկոս: Վերջնական տվյալների համաձայն՝ անցյալ տարվա չորրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ի անկումը կազմել Է 1,4 տոկոս, մինչդեռ նախնական տվյալները նշել Էին 1,3 տոկոսով նվազում:

Ինստիտուտի փորձագետներն ըստ որում առանձնահատուկ ուշադրություն են նվիրում այն բանին, որ 2020 թվականը Ֆրանսիայի տնտեսությունն ավարտել Է 4,9 տոկոսով պակաս ակտիվության մակարդակով 2019 թվականի համապատասխան ժամանակամիջոցի համեմատությամբ, որի ժամանակ կորոնավիրուսի համավարակ տակավին չկար:

Ինստիտուտը հայտնել Է, որ, նախնական տվյալների համաձայն՝ 2021 թվականին Ֆրանսիայում սպառողական գների աճն այս տարվա հունվարի համեմատությամբ փետրվարին դանդաղել Է: Այն կազմել Է 0,4 տոկոս 0,6 տոկոսի դիմաց: Անկումը պայմանավորված Է արդյունաբերական արտադրանքի գների նվազմամբ, ծառայությունների սակագների աճի դանդաղմամբ, սննդամթեքի գների նվազմամբ, պարզաբանել Է ինստիտուտը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...