18:09   26-02-2021
Image Description
Վահան Քերոբյանը ծանոթացել է Գյուղական ֆինանսավորման կառույցի գործունեությանը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 26-ին այցելել է Գյուղական ֆինանսավորման կառույց (ԳՖԿ)՝ վերջինիս գործունեությանը,  ընթացիկ և նախատեսվող ծրագրերին ծանոթանալու նպատակով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառույցի նպատակն է աջակցել գյուղատնտեսական գործունեության ակտիվացմանը գյուղական տարածքներում փոքր և միջին արտադրողների ու ձեռնարկատերերի համար համապատասխան ֆինանսական պրոդուկտները մատչելի դարձնելու միջոցով։

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Աշոտ Վարդանյանի և ԳՖԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ։

Այնուհետև նախարարին ներկայացվել են ԳՖԿ կողմից ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը։ Նշվել է, որ ԳՖԿ-ն իրականացնում է ֆինանսական միջազգային ծրագրեր, որոնց նպատակն է  երկարաժամկետ և նպատակային փոխառություններ տրամադրել ծրագրերին մասնակից փոքր և միջին տնտեսավարողներին՝ արտոնյալ մարման ժամանակացույցով և շուկայականից ցածր տոկոսադրույքներով: Փոխառությունները տնտեսավարողներին տրամադրվում են միջնորդավորված՝ ԳՖԿ-ի ծրագրերին մասնակից 20 ֆինանսական կառույցների՝ 8 առևտրային բանկերի և 12 վարկային կազմակերպությունների միջոցով։

Loading...