11:23   27-02-2021
Զինված ուժերի ֆինանսիստները հավաք-խորհրդակցություն են անցկացրել
Թողնել մեկնաբանություն

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում փետրվարի 26-ին անցկացվել է զինված ուժերի ֆինանսիստների հավաք-խորհրդակցություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ֆինանսական վարչության բաժինների և զորամիավորումների ֆինանսական ստորաբաժանումների պետերը զեկուցումներ են ներկայացրել 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների, առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

Loading...