11:30   27-02-2021
ՀՀ ՄԻՊ-ը խիստ դատապարտել է Բաղրամյան պողոտայի հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մի շարք դիրքորոշումներ է հայտնել երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ նշելով, որ խիստ դատապարտելի է փետրվարի 26-ին Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Առավել ևս դատապարտելի է, որ բեմականացումը ցուցադրվել է զանգվածային հավաքի ժամանակ ու այն էլ այն պայմաններում, որ հավաքը հեռարձակվել է զանգվածային լրատվության միջոցների ուղիղ եթերներով՝ թիրախում ունենալով լայն հանրությանը, այդ թվում՝ ակնհայտ է, որ դա լայն հասանելիություն էր ունենալու նաև երեխաների համար»,- հայտարարությամբ նշել է ՄԻՊ-ը՝ հավելելով, որ

հավաքի կազմակերպիչները պարտավոր էին նկատի ունենալ, որ նման երևույթներն ակնհայտ են ասոցացվում բռնության հետ, ստեղծում են բռնությունն արդարացնելու տպավորություն և ակնհայտորեն չեն բխում հավաքի խաղաղ նպատակներից ու առարկայից, ուստի չեն կարող որէև պարագայում թույլատրելի լինել, այն էլ այս լարված օրերին ու միայն նպաստում են լարվածության աճին (կոնկրետ սույն հայտարարության նպատակը ստեղծագործության ազատության սահմանների քննարկումը չէ):

Loading...